Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն իր կարծիքն է հայտնել 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ֆրանսիայի ընտրանու հետ կայանալիք հանդիպման մասին:
«Իհարկե, Ֆրանսիայի ընտրանին ուժեղ մրցակից է: Նրանք լավ կազմ ունեն: Կարծում եմ` առաջիկա հանդիպումը շատ հետաքրքիր կստացվի»,- Ալոնսոյին մեջբերում է AS հանդեսը:
Նշենք, որ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին:






































