Mercedes-Benz-ը չի պատրաստվում դադարեցնել դասական լիաքարշակ G-class-ի թողարկումը: Այն նաև կունենա «կրտսեր եղբայր», որը պետք է դառնա Land Rover Defender-ի մրցակիցը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Արտաճանապարհային կոմպակտ GLG-ի թողարկումը նախատեսված է 2015 թվականին: Մոդելի և նրա «ավագ եղբոր» նմանությունը կլինի անկյունավոր ոճը: GLG-ի մշակման համար Mercedes-ը պատրաստվում է կիրառել կոմպակտ քրոսովերի նույն պլատֆորմը՝ A դասի հեչբեքի բազա:
Այն կունենա երկու բենզինային շարժիչ՝ 122 ձիաուժ հզորությամբ` 1,6 լիտրանոց և 156 ձիաուժ հզորությամբ` 2 լիտրանոց, ինչպես նաև 109-204 ձիաուժ հզորությամբ 4 դիզելներ:











































