Microsoft-ի հայցի առնչությամբ Google-ից պատասխան են պահանջել: Հայցը վերաբերում է քարտեզագրական տեխնոլոգիայի արտոնագրի խախտմանը: Այս մասին հայտնում է f1cd.ru-ն:
Apple ընկերությունը միակը չէ, որ սիրում է դատական կարգով պայքարել արտոնագրային իրավունքի համար: Microsoft-ը դատական մի քանի քաշքշուկների մեջ է՝ կապված Android օպերացիոն համակարգով սարքերում իր տեխնոլոգիաների արտոնագրերի խախտման հետ:
Մինչ օրս ընկերությունը նախընտրում էր հարցերը պարզաբանել սմարթֆոններ և պլանշետներ արտադրողների հետ, սակայն այն առաջին անգամ արտոնագրային հարցով բախվել է հենց անմիջապես Google ընկերության հետ: Բջջային Android օպերացիոն համակարգը մշակողը Motorola Mobility-ի դեմ ուղղված Microsoft-ի հայցում հանդես է գալիս որպես երկրորդ պատասխանող: Նշենք, որ Motorola Mobility-ն մտնոմ է Google-ի կազմի մեջ: Գործը քննվում է Գերմանիայի դատարանի կողմից:
Սա կողմերի միջև միակ արտոնագրային վեճը չէ: Նրանց գործերը քննվում են Գերմանիայում և ԱՄՆ-ում: Motorola-ն իր հերթին Microsoft-ին մեղադրում է տեսանյութերի ցուցադրման և տվյալների անլար փոխանցման տեխնոլոգիաների արտոնագրերի խախտման մեջ:
Տեխնոլոգիան վերաբերում է տվյալների մի բազայից, քարտեզագրական հարցմանն ի պատասխան, տվյալների մեկ այլ բազայից ստացված արդյունքների համատեղմանը:









































