Հյուսիսային Կորեայի իշխանությունները մայրաքաղաք Փխենյանի գլխավոր հրապարակից հեռացրել են Կարլ Մարքսի և Վլադիմիր Լենինի պատկերները: Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է ԿԺԴՀ-ի քաղաքական կուրսի փոխոխությամբ:
Կոմունիստ առաջնորդների մասշտաբային պատկերները գտնվել են Կիմ Իր Սենի անվան հրապարակում, որտեղ մի քանի տասնամյակ անցկացվել են շքերթներ ու տոնական միջոցառումներ` չնայած հյուսիսկորեական գաղափարախոսության մեջ կատարված ուղղումներին` կապված մարքսիզմ-լենինիզմի վարդապետության հետ:
Telegraph-ը, հղում անելով NK News պորտալին, հաղորդում է, որ պատկերների ապամոնտաժումը տեղի է ունեցել ամռանը՝ առանց որևէ ակներև պատճառի: Այս քայլը նախաձեռնվել է հյուսիսկորեական հասարակությունը ավելի բաց և զինվորականներից ավելի քիչ կախված դարձնելու Կիմ Չեն Ինի զգուշավոր փորձերի ֆոնին:









































