Հերոսիմայի համալսարանի գիտնականները պարզել են, որ փիսիկների, շնիկների, քոթոթների և այլ կենդանիների ձագերի պատկերներով լուսանկարներ դիտելը զգալիորեն բարձրացնում է աշխատունակությունը: Այս մասին հայտնում է izhlife.ru-ն:
Փորձի ժամանակ նրանք ուսանողներին բաժանել են մի քանի խմբերի: Առաջին խմբին ցուցադրվել են կենդանիների ձագերի լուսանկարներ, երկրորդ խմբին՝ մեծ կենդանիների լուսանկարներ, իսկ մյուս խմբին՝ ոչինչ ցույց չեն տվել: Դրանից հետո հետազոտության մասնակիցները կատարել են ուշադրության, կենտրոնացման և համակարգման հետ կապված հանձնարարություններ: Արդյունքում՝ առաջին խմբի ուսանողներն առավել արագ են իրականացրել հանձնարարությունները:
Հետազոտության հեղինակներից մեկի խոսքով՝ բանն այն է, որ մարդու ուշադրության գոտին, որը ստանում է դրական լիցքեր, սեղմվում է, ինչի արդյունքում մարդը ավելի լավ է կենտրոնանում գործերի վրա:









































