Ռուսաստանը արևմտյան գործընկերներին կոչ է անում Սիրիայում հակամարտությունը լուծելու հարցում կիրառել ժնևի համաձայնագիրը, կիրակի օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Մենք վստահ ենք, որ Սիրիայում հակամարտության աճող միջազգայնացումը կանխելու միակ միջոցը ժնևյան համաձայնագրին հավատարիմ մնալն է և դրան հետևելը»,-ասել է նա Լյուքսեմբուրգում, որտեղ հանդիպել է ԵՄ միջազգային հարցերի և անվտանգության քաղաքականության բարձրաստիճան ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:
Նախարարի խոսքով` գլխավոր խնդիրը արյունահեղությունը դադարեցնելն ու կողմերին բանակցային սեղանի շուրջ նստեցնելն է:Ընդ որում` Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դեռ հույս ունի ժնևի համաձայնագիրը առաջ մղել ՄԱԿ-ի ԱԽ-ում:







































