Բելոռուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն դարձել է Լինցի մրցաշարի հաղթող: 6:3, 6:4 հաշվով մարզուհին եզրափակիչում առավելության է հասել գերմանացի թենիսիստուհի Յուլիա Գյորգեսի նկատմամբ:
Սա բելոռուս մարզուհու 6-րդ տիտղոսն է ընթացիկ մրցաշրջանում և 14-րդը` մարզական կարիերայի ընթացքում:







































