Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը Catalunya Radio-ին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մասին:
«Մոուրինյոն չէր կարողանա հարմարվել «Բարսելոնա»-ի խաղաոճին: Ես նրան շատ լավ եմ վերաբերվում, քանի որ նա 3 տարի անցկացրել է կատալոնական ակումբում: Մոուրինյոն սիրում է սպասել և հաջողության հասնել հակագրոհների միջոցով: Չեմ կարծում, որ նման խաղաոճով նա կառանձնանա պատմության մեջ»,- նշել է Չավին:






































