Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը գերազանցել է սեփական ռեկորդը` առանց գոլեր բաց թողնելու խաղերի և րոպեների ցուցանիշով: Բելառուսի ընտրանու հետ հանդիպումից հետո Կասիլյասն անաղարտ է պահել իր դարպասը 725 րոպե, այսինք 17 րոպեով գերազանցել է 4 տարի առաջ սահմանած իր ռեկորդը:
Համաշխարհային ռեկորդն այս ցուցանիշով պատկանում է իտալացի Դինո Ձոֆին և կազմում է 1143 րոպե:
Պաշտոնական մրցաշարերի շրջանակներում կայացած խաղերում Կասիլյասը վերջին գոլն է բաց թողել Եվրոպայի առաջնության առաջին հանդիպմանը` Անտոնիո Դի Նատալեից, ուստի դարպասապահի ցուցանիշը պաշտոնական խաղերում կազմում է 689 րոպե:




































