Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ փոխպետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Էրիկ Ռուբինը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Այսօր Ռուբինը հանդիպելու է նախագահ Իլհամ Ալիևի հետ: Բացի այդ, նա հանդիպելու է արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ` քննարկելու համար երկկողմանի կապերը և տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Ակնկալվում է նաև, որ Ռուբինը հանդիպումներ է ունենալու հասարակական կազմակերպությունների, Ադրբեջանում ԱՄՆ գործարար շրջանակների հետ:









































