Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձել է աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած Բելառուսի հավաքականի հետ հանդիպման գլխավոր հերոսը:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը հեղինակել է իր թիմի խփած 4 գոլերից 3-ը:
«Մենք գիտեինք, որ սխալվելու իրավունք չունենք, քանի որ խոսք էր գնում շատ կարևոր միավորների մասին: Մենք գոհ ենք խաղի արդյունքից: Պայքարը խմբում բարդ է, մենք պետք է հնարավորինս քիչ միավորներ կորցնենք:
Ինչ վերաբերում է իմ հեղինակած հեթ-տրիկին, դրա համար հաջողություն է հարկավոր: Այս անգամ բախտս բերեց, և ես գոհ եմ, քանի որ իմ գոլերը նպաստեցին ազգային հավաքականի հաղթանակին»,- Պեդրոյին մեջբերում է իսպանական մամուլը:







































