Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Շախտյոր»-ի հետ պատասխան հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր թիմը Դոնեցկ է եկել միայն ու միայն հաղթանակի համար:
«Մենք հաղթելու ցանկությամբ ենք եկել Դոնեցկ: Հավատում եմ, որ մեր թիմի կամքի ուժը կբավականացնի դրա համար: Այժմ բոլորս մտածում ենք միայն «Շախտյոր»-ի հետ հանդիպման մասին, իսկ հետո նոր կկենտրոնանանք «Լացիո»-ի հետ կայանալիք դերբիի վրա: «Շախտյոր»-ն իսկապես շատ ուժեղ և կազմակերպված թիմ է: Հռոմում կայացած հանդիպումը դրա վառ ապացույցն է: Ես հավատում եմ, որ մենք ի վիճակի ենք հաղթել այստեղ: Ռոման ահռելի ներուժ ունի: Հաջողության հասնելու համար իմ ֆուտբոլիստները պարտավոր են ցուցադրել իրենց լավագույն խաղը»: