Իտալական մամուլը հաղորդում է, որ Իտալիայի ազգային սպորտի միջնորդ դատարանը որոշել է կրճատել Թուրինի «Յուվենթուս»-ի մարզիչ Անտոնիո Կոնտեի օգնականի՝ Անջելո Ալեսիոյի որակազրկման ժամկետը: Հիշեցնենք, որ երկու մարզիչներն էլ պայմանավորված խաղեր անցկացնելու պատճառով որակազրկվել էին:
Միջնորդային դատարանի որոշման համաձայն՝ Ալեսիոյի որակազրկումը կտևի մինչև հոկտեմբերի 15-ը:
Այսինքն՝ մասնագետը «Նապոլի»-ի դեմ խաղին արդեն պատրաստ կլինի աջակցել թիմին:








































