Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելին չի կարող մասնակցել Հայաստանի ազգային թիմի հետ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրի շրջանակներում այսօր կայանալիք հանդիպմանը: Պատճառը ֆուտբոլիստի հարբուխն է:
Իտալիայի ընտրանու գլխավոր մարզիչը երեկ ընդգրկել էր Բալոտելիին «սկուադրա աձուրա»-ի մեկնարկային կազմի հայտացուցակում: Սակայն այսօր պարզ է դարձել, որ հարձակվողն ի վիճակի չէ մասնակցել հանդիպմանը: Այդ մասին է հայտնել Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Իտալիայի ազգային հավաքականի կազմում Մարիո Բալոտելիին այսօր կփոխարինի «Յուվենթուս»-ի հարձակվող Սեբաստիան Ջովինկոն:








































