A Bola-ի տեղեկությունների համաձայն` «Սանթոս»-ի հարձակվող Նեյմարը կարող է 12-խաղյա որակազրկում ստանալ:
Բրազիլիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում կայացած «Գրեմիու»-ի հետ հանդիպման 53-րդ րոպեին նա կանոնների կոպիտ խախտում է թույլ տվել մրցակցի պաշտպանի հետ պայքարում:
Մոտակա օրերին կարգապահական կոմիտեն որոշում կկայացնի ֆուտբոլիստի որակազրկման հարցի վերաբերյալ:









































