Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը հայտարարել է, որ Լեհաստանը մտադիր է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների զինված ուժերը ներգրավել Եվրամիության կողմից իրականացվող ռազմական գործողություններում և առաքելություններում,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Կլիխը կոչ է արել թույլ տալ և նույնիսկ ամրապնդել ԵՄ արևելյան գործընկերների մասնակցությունը Եվրամիության ռազմական գործողություններին: Ներկայումս համապատասխան պայմանագիր ԵՄ-ի հետ ունի միայն Ուկրաինան, և Վարշավան ցանկանում է, որ ծրագրի անդամ մյուս երկրները նույնպես միանան դրան: