Saturday, 06 06 2026
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին
Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ

Գազը չթանկացավ Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման դիմաց

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության փորձագետ Ստանիսլավ Տարասովը:


– Պարոն Տարասով, վերջին շրջանում ՆԱՏՕ-ի դերը Հարավային Կովկասում բարձրացել է: Ինչպե՞ս եք գնահատում ՆԱՏՕ-ի դերը մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում և այդ ամենի համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը:


– Ռուսներն ասում են`սուրբ տեղը թափուր չի մնում, այնպես որ, ԽՍՀՄ փլուզումից հետո տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հայտնվելն օրինաչափ երևույթ էր: Ներկա պահին փաստ է այն, որ Կովկասում ՆԱՏՕ-ն ապակայունացնող դեր է խաղացել, ինչն էլ դրսևորվեց 2008թ. օգոստոսին տեղի ունեցած վրացական պատերազմի ժամանակ: Միաժամանակ, ասեմ այն, ինչի մասին բարձրաձայն չեն խոսում ռուս քաղաքագետները. հենց ՆԱՏՕ-ն դրդեց Ռուսաստանին մասնակցելու Անդրկովկասի աշխարհաքաղաքական տարածության ֆրագմենտացիայի պրոցեսին: Սկզբից Ղարաբաղն էր, հետո Հարավային Օսիան և Աբխազիան: Հետո` «Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կանգառը…», ահա այսպիսին է ընթացող պրոցեսի տրամաբանությունը, որը սկսում է որպես հենակետ օգտագործել այն, ինչ տեղի է ունենում Արաքսից այն կողմ: Մեծ հաշվով, ինձ թվում է, որ կգա մի պահ, երբ «շնորհակալ ռուս ժողովուրդը» մոսկովյան պուրակներից մեկում Ջորջ Բուշ կրտսերին և Սաակաշվիլիին նվիրված հուշարձան կտեղադրվի: Բուշը բզկտեց Մերձավոր Արևելքը, շեշտակիորեն բարձրացրեց նավթի գները, ինչը Ռուսաստանին թույլ է տալիս ներկայումս ապրել ինչպես ռանտյե: Սաակաշվիլին էլ աշխարհաքաղաքականության ախորժակը արթնացրեց նոր ռուսների մոտ, մեծ տերության վիրուսը տարածեց: Այնպես որ, նոր Ռուսաստանը, ինչպես միշտ, սովորում է երթերի վրա: Ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ն նաև դեգրադացնում է, ինչն էլ երևում է Թուրքիայի օրինակի վրա: Վտանգը, սակայն, մեկ այլ բանի մեջ է` Մերձավոր Արևելքում նոր զինված բախման առաջացման հավանականությունը և դրա անդրադարձը Կովկասի վրա: Այդ ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի խնդրանքով և ՆԱՏՕ-ի պատժամիջոցներով անհրաժեշտ կլինի Բաքու մտցնել «սահմանափակ զորակազմ» արևմտյան նավթային ընկերությունների հետաքրքրությունները պաշտպանելու համար: Իսկ ավելի լավ կլիներ այնտեղ հայտնվել իսլամիզմից «ազատարարների» դերում: Թերևս վրացական պատերազմից հետո սկսում են Ռուսաստանին դրդել հենց դրան:


– Կարծիք կա, որ Ռուսաստանը սեփական ժողովրդի անվտանգությունը չի կարողանում ապահովել, ուր մնաց դառնա Հարավային Կովկասի երկրների անվտանգության երաշխավոր: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը:


– Ես չեմ ցանկանում հանդես գալ կվասային հայրենասերի դերում` իրավիճակը Ռուսաստանում հեշտ չէ, բայց կառավարելի է: Բանն այն է, որ երկրի ներքաղաքական որոշ բացասական գործընթացներ ուռճացված բնույթ են կրում և օգտագործվում են որոշակի ուժերի կողմից: Դա հիմնականում կապված է քաղաքական էլիտայի անկայունության հետ, ինչի մասին կարելի է շատ քննարկել: Այդուամենայնիվ, ես չեմ տեսնում Ռուսաստանի կողմից էական ջանքեր Անդրկովկասի երկրների անվտանգությունը ապահովելու համար: Բայց առերևույթ առկա աշխարհաքաղաքական հետաքրքրությունը, հասունացող գիտակցումը, որ ներկայումս գոյություն ունեցող պետական սահմանները անկայուն են, հնարավոր է որոշակի ցնցումների սպասում, որոնց հետ եթե Ռուսաստանը ինչ-որ կապ ունենա, ապա դա կլինի չափազանց կողմնակի: Իսկ ընդհանուր առմամբ, ենթադրյալ ռազմական և այլ միջոցներով թատրոններում, որպես կանոն, միջոցներ չեն ներդնում: Ավելին, պետք է հստակ կողմնորոշվել` ում և ինչի համար պաշտպանել:


– Պարոն Տարասով, ինչպե՞ս եք գնահատում Օբամայի վարչակարգի սկսած վերբեռնման քաղաքականությունը և ինչպե՞ս կարող է այն ազդել մեր տարածաշրջանի վրա: Ենթադրվում է, որ այս քաղաքականության նպատակն է Ռուսաստանին համոզելը, որ ՆԱՏՕ-ն թշնամի չէ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը չափազանց վատ է արձագանքում հետխորհրդային տարածքի երկրների և ՆԱՏՕ-ի ցանկացած համագործակցությանը:


– Անհրաժեշտ է իրատեսորեն գնահատել ռուս-ամերիկյան «վերբեռնման» իմաստը: Իրականում ԱՄՆ-ը բախվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Չինաստանի մարտահրավերներին: Այդ իսկ պատճառով Վաշինգտոնը դեպի Մոսկվա քայլեր է կատարում, որպեսզի թույլ չտա Մոսկվա-Պեկին ռազմավարական ալյանսի ստեղծումը: Իրոք, նախկինում Մոսկվան քաղաքական առումով հիվանդագին էր ընդունում ՆԱՏՕ-ի ակտիվ գործունեությունը հետխորհրդային տարածքում, քանզի հասունանում էր այն գաղափարը, որ աճող ռուսական կապիտալիզմը սպառման շուկայի և հումքի աղբյուրների կարիք կունենա: Այժմ սկսում է գերակշռող լինել այլ վարկած. եթե մենք բարոն Մյունհաուզենի նման ի վիճակի չենք սեփական մազերից քաշելով մեզ դուրս բերել ճահճից, ապա շատ ավելի լավ է կցվել ՆԱՏՕ-ի գնացքին, բայց միայն գնալով վերջին վագոնում, որ հասցնենք պատրաստել մեքենավարին, որպեսզի պետք եղած պահին մեր վագոնը այլ ճանապարհի վրա փոխադրի: Այսինքն` կա իրական քաղաքականություն, յուրահատուկ հետաքրքրություններ, բայց կա նաև տեղեկատվությամբ ուղեկցվող այնպիսի սցենարի հավանականությունը, երբ կողմերը քաղաքականապես վարկաբեկում են միմյանց տարատեսակ «սարսափների» հաշվին:


– Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի պետերբուրգյան հանդիպումից հետո պարզ դարձավ, որ Ռուսաստանը չի բարձրացնի Հայաստանի քաղաքացիներին տրամադրվող գազի գինը, և սա այն դեպքում, երբ ամիսներ շարունակ ռուսական կողմը խոսում էր գազի գնի բարձրացման մասին: Ձեր գնահատմամբ, ի՞նչ պատահեց, որ կողմերը եկան նման համաձայնության, ինչի՞ դիմաց Ռուսաստանը չթանկացրեց գազը:


– Ամեն ինչ պարզ է` Գյումրիում գործող ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման դիմաց: Իսկ ընդհանուր առմամբ, հետագայում կձևավորվի նման բազաների համակարգ. Կանտ (Ղրղզստան), Գյումրի (Հայաստան), Ինջիրլիկ (Թուրքիա): Մեծ հաշվով, Հայաստանի նկատմամբ իրականացվող «գազային դիվանագիտության» դարաշրջանն ավարտվում է: Նոր ժամանակներ են գալիս, և սկսվում են նոր «խաղեր»:


– Մեդվեդև-Սարգսյան հանդիպումից հետո հրապարակվեց տեղեկատվություն, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառել 24 մարտական ուղղաթիռներ: Պարոն Տարասով, այս գործարքը, Հայաստանի հետ գազի գնին առնչվող գործարքը և մարտի 5-ին Սոչիում սպասվելիք Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը միամյանց հետ որևէ առնչություն ունե՞ն:


– Պետք չէ խանդել Ռուսաստանին Ադրբեջանի նկատմամբ, ինչպես նախկին կնոջը: Ադրբեջանին անհրաժեշտ է ռազմա-տեխնիկական առումով ամրապնդվել` հաշվի առնելով հարավից եկող մարտահրավերները: Այդ մարտական ուղղաթիռները նախատեսված չեն Հայաստանի հետ պատերազմական գործողությունների համար: Ղարաբաղյան խնդիրը լուծվելու է սկզբունքորեն այլ սցենարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում