ԱՄՆ-ի Միչիգան նահանգի երկու քոլեջների բասկետբոլային ակումբների հանդիպման ժամանակ դժբախտ պատահար է տեղի ունեցել: ЕSPN-ի հաղորդմամբ Ֆենվիլլ քոլեջի թիմի կազմում հանդես եկող 16-ամյա Ուես Լեոնարդը մահացել է հաղթական նետումը կատարելուց հետո:
Լեոնարդի նետման շնորհիվ Ֆենվիլլը 57:55 հաշվով հաղթել է Բրայթմենի քոլեջի թիմին:Հաղթանակը տոնելու ժամանակ երիտասրդն ընկել է հատակին ու այլևս չի կարողացել ոտքի կանգնել: Անմիջապես օգնության հասած բժիշկների բոլոր ջանքերն ապարդյուն են անցել. 16-ամյա Լեոնարդի կյանքը փրկել չի հաջողվել:




































