Thursday, 25 06 2026
Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է ԱԺ նախագահի թեկնածու
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C

Երևանի քաղաքապետը մանկավարժներին պարգևատրել է ոսկե մեդալներով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Ուսուցչի օրվա» առթիվ քաղաքապետարանում հյուրընկալել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և մշակութային կրթօջախների մանկավարժների:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ մանկավարժներին ուղղված շնորհավորական խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել կրթության դերն ու նշանակությունը պետության կայացման ու զարգացման գործում` ընդգծելով, որ կրթված հասարակությունը յուրքանչյուր պետության ամրության ու հզորության երաշխիքն է։

«Ուսուցիչ լինելը մասնագիտություն չէ, գործ չէ, նվիրում է, անձնվեր աշխատանք, որի համար ներկայիս, երեկվա ու վաղվա սերնդից՝ շնորհակալություն: Շնորհակալություն քաղաքացի ու զինվոր ձևավորելու համար: Շնորհակալություն նաև սփյուռքի ուսուցիչներին, որոնցով կայանում են հայրենասեր հայորդիներ` ի փառս հայրենիքի: Վստահ եղեք, որ դպրոցը, ուսումնական հաստատությունները, կրթությունն ու կրթական համակարգը եղել ու մնում են քաղաքապետարանի ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետի որոշմամբ «Ուսուցչի օրվա» կապակցությամբ Երևանի նախադպրոցական և հանրակրթության ոլորտում ունեցած երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև երեխաների կրթության և դաստիարակության գործում ներդրած մեծ ավանդի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով են պարգևատրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հ. 89 մանկապարտեզի տնօրեն Թամարա Հարությունյանը, Նոր-Նորք վարչական շրջանի հ. 109 մանկապարտեզի տնօրեն Մարո Աբրահամյանը, Աջափնյակ վարչական շրջանի հ. 146 դպրոցի տնօրեն Ազգուշ Դիլբարյանը, Էրեբունի վարչական շրջանի հ. 160 դպրոցի դասվար Ելիզավետա Բալյանը, Ավան վարչական շրջանի հ. 177 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ռուզաննա Մկրտչյանը, ինչպես նաև ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի մասնագետ Հասմիկ Միտոյանը:

«Ուսուցչի օր» մասնագիտական տոնի կապակցությամբ երկարամյա և անբասիր աշխատանքի, ինչպես նաև երեխաների գեղագիտական դաստիարակության գործում ներդրած վաստակի համար` Երևանի քաղաքապետի ոսկե մեդալներով են պարգևատրվել նաև քաղաքապետարանի ենթակայության «Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոց»-ի տնօրեն Սուսաննա Սուքիասյանը և «Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց»-ի փոխտնօրեն Տիգրան Տողրամջյանը:

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախադպրոցական և դպրոցական ուսումնական հաստատությունների ու արվեստի դպրոցների թվով 34 մանկավարժներ էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արժանացել են պատվոգրերի և շնորհակալագրերի:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին բարեմաղթանքների և գնահատանքի համար, մանկավարժներն իրենց հերթին նշել են, որ անշահախնդրորեն շարունակելու են աշխատանքն ու մեծ նվիրումով իրենց նպաստն են բերելու հայեցի սերունդ կրթելու գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում