Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները այրել են շինանյութ փոխադրող երկու մեծածավալ բեռնատարներ: Միջադեպը գրանցվել է երեկ՝ ժամը 23.00-ին, Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում:
Այստեղ մի խումբ PKK-ականներ փակել են Շեմդինլի-Աքթութուն ճանապարհը, կանգնեցրել են թուրքական բեռնատարները և այրել են դրանք, որից հետո փախուստի են դիմել: Բեռնատարների վարորդներն անհետացել են, նրանց մասին որևէ տեղեկություն չկա: Տարվում է հետաքննություն:







































