Ինչպես հաղորդում է MIGnews.com կայքը, այսօր տեղի են ունեցել առաջին բախումները Բահրեյնի սուննի և շիա մուսուլմանների միջև: Մասնագետները նման զարգացումն անցանկալի են համարում, քանի որ այդ դեպքում արդեն խոսքը կարող է գնալ ոչ թե սոցիալական դժգոհության և բարեփոխումների իրականացման մասին, այլ կարող են ստեղծվել քաղաքացիական պատերազմի բոլոր նախադրյալները:
Հիշեցնենք, որ իշխանությունը Բահրեյնում պատկանում է սուննի փոքրամասնությանը, մինչդեռ բնակչության մեծամասնությունը դավանում է շիա իսլամ:
Սուննիների և շիաների բախումները հնարավոր է եղել կանխել միայն ոստիկանության միջամտությունից հետո: Դեպքը տեղի է ունեցել Համադ քաղաքի կենտրոնում: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Հայտնի է նաև, որ այսօր երկրի ընդդիմությունը հայտարարել է իշխանությունների հետ առանց նախապայմանների բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին:









































