ԱՄՆ հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին խոստովանել է, որ սխալ է գործել՝ գործող նախագահ Բարաք Օբամային օգտին քվեարկող 47 տոկոս ամերիկացիներին անվանելով «ձրիակերներ»:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռոմնին խոստովանել է, որ նախընտրական արշավի ընթացքում ինքը ստիպված է հազարավոր ելույթներ ունենալ և «ժամանակ առ ժամանակ ոչ այնքան ճիշտ է արտահայտվում»: «Հենց այդ դեպքում էլ ինչ ես ասել եմ՝ միանգամայն սխալ էր»,- հայտարարել է Ռոմնին Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Հիշեցնենք. սեպտեմբերի կեսին հանրապետական կուսակցության թեկնածուն իր հովանավորների հետ մասնավոր ընթրիքի ժամանակ Օբամայի համախհներին մեղադրել էր անձնական անպատասխանատվության մեջ, քանի որ նրանք չեն ցանկանում հոգ տանել իրենց մասին:
Թեկնածուի խոսքը նկարահանվել էր գաղտնի տեսախցիկով և տարածվել՝ մեծ աղմուկի տեղիք տալով: Դրանից հետո շատ վերլուծաբաններ ասում էին, որ Ռոմնին կարող է այլևս չշարունակել պայքարը:









































