Իսպանական AS պարբերականը ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել` ազգային առաջնության 7-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ի հետ հանդիպմանը Մադրիդի «Ռեալ»-ի հիմնական կազմը պարզելու նպատակով:
Հարցումը վերաբերում է հիմնականում «արքայական ակումբ»-ի կիսապաշտպանության գծին և բրազիլացի Կակային: Հարցման արդյունքում պարզվել է, որ երկրպագուների 50%-ը կցանկանային հիմնական կազմում տեսնել Կակային, այլ ոչ թե Մեսութ Օզիլին կամ Լուկա Մոդրիչին:
Գերմանիայի ազգային թիմի ֆուտբոլիստը ստացել է ձայների 29%-ը, իսկ Խորվաթիայի ընտրանու ֆուտբոլիստը` 21%-ը: Հարցմանը մասնակցել է 59 000 երկրպագու:




































