Ոստիկանական մեր աղբյուրները հաղորդում են, որ ՀՀ Ոստիկանական համակարգը մարտի 1-ի հանրահավաքից հետո հրաման է իջեցրել մինչև մարտի 15-ը ոստիկանական ծառայություններն իրականացնել «ուժեղացված» ռեժիմով:
Մասնավորապես, պարեկություն իրականացնող ոստիկաններին ատրճանակի մեկ պարունակի փոխարեն տրվում է երկուսը, գիշերվա ժամերին Երևան մտնող բոլոր ավտոմեքենաները ստուգվում-խուզարկվում են:
Բոլոր իրավապահներին հրահանգված է զգոն և պատրաստ լինել: