«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին արդեն մի քանի օր է` իշխող կուսակցության ներկայացուցիչները չեն կարողանում գտնել: Հատկապես այն բանից հետո, երբ հրապարակ է նետվել Ծառուկյանի անցյալին վերաբերող փաստաթղթերի լուրը, ԲՀԿ առաջնորդը խիստ վիրավորվել է`այն համարելով որպես գոտկատեղից ներքև հասցված հարված:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ անգամ ՀՀ նախագահի մակարդակով երեկ փորձ է արվել զրուցել Ծառուկյանի հետ, սակայն չի հաջողվել: Նա որևէ մեկին չի ասել, թե որտեղ է գտնվում: Թերթի աղբյուրների վկայությամբ` արդեն երեկոյան ԱԺ նախագահ, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբբահամյանին է հրահանգվել գտնել ԲՀԿ առաջնորդին, սակայն վերջինս նույնիսկ Արգամիչի հետ «կապի դուրս չի եկել»: ՀՀԿ-ում վախեցած են, որ լռությունից հետո Ծառուկյանն անսպասելի հայտարարություն կանի` խառնելով ողջ քաղաքական դաշտը: Ըստ լուրերի` Ծառուկյանը Սերժ Սարգսյանից տասը օր ժամանակ է խնդրել և կխոսի մյուս շաբաթվա սկզբին:









































