Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի փաստաբանը հերքել է քաղաքական գործչին պատկանող Certosa խոշոր ամառանոցը (վիլլա) վաճառելու լուրը: Նա ասել է, որ այն չի վաճառվում, փոխանցում է rosbalt.ru-ն:
Նշենք, որ այսօր ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Բեռլուսկոնին իր Certosa ամառանոցը, որը գտնվում է Սարդինիայի ափին, 470 մլն եվրոյով վաճառել է:
Libero թերթի տվյալներով` «վաճառքի համաձայնագիրը կնքվել է մի քանի օր առաջ արտասահմանում, քանի որ որպես գնորդ հանդես է եկել ժամանակին ԽՍՀՄ-ի կազմում գտնված երկրի ղեկավար»:
Ավելի վաղ հայտնում էին, որ Բեռլուսկոնիի ամառանոցը կարող է վաճառվել 460 մլն եվրոյով:









































