Եվրախորհրդարանում Իսպանիայի պատգամավոր Ալեխո Վիդալ-Քուրադրաս Ռոքն առաջարկել է Կատալոնիա ուղարկել իսպանական քաղաքացիական բանակի մի ստորաբաժանում: Նա գտնում է, որ այդ կերպ հնարավոր կլինի կանխել Կատալոնիայի անկախացումը: Այս մասին հաղորդում է իսպանական La Vanguardia թերթը:
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետ Սորայ Սաենս դե Սանտամարիան հայտարարել է այն մասին, որ եթե Կատալոնիայի անկախացման հանրաքվեն կայանա, ապա Իսպանիայի կառավարությունը կդիմի սահմանադրական դատարան այն ապօրինի ճանաչելու համար:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը արդեն կտրուկ քննադատել է նրա ելույթը:









































