Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարեց, որ ցանկանում է ՉԼ գավաթի խաղարկությունում հանդիպել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Մասնագետը նշեց, որ ցանկանում է «Օլդ Թրաֆորդ»-ում հանդիպել Ֆերգյուսոնի հետ.
«Նա կենդանի լեգենդ է: Ֆերգյուսոնն օրինակ է ծառայում բամաթիվ երիտասարդ մարզիչների համար: Նա հսկայական փորձ ունի, որն իրեն օգնում է դառնալ անկրկնելի:
Նա լավագույն մարզիչն է «Յունայթեդ»-ի պատմության մեջ: Ցանկանում եմ ՉԼ-ում հանդիպել «Յունայթեդ»-ին»,- CNN-ի հետ զրույցում նշեց պորտուգալացին:








































