Մադրիդի «Ռեալ»-ի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում կայանալիք «Այաքս» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումից առաջ խոսել է խաղի մասին:
«Չեմ կարող ասել՝ արդյոք «Այա՞քս»-ն է մեր խմբի ամենաթույլ թիմը, թե՞ ոչ, բայց այն, որ այդ թիմի խաղացողները բազմիցս հանդես են եկել Չեմպիոնների լիգայում, անհերքելի իրականություն է: Արդեն երրորդ անգամ են «Ռեալ»-ի դեմ խաղալու: Նրանց, կարծես, «Ռեալ»-ի դեմ խաղալը տրված լինի: Այնպես որ ոչ մի սթրեսային բան չկա նրանց համար: Տեսնենք, թե մեր խմբի թիմերից որոնց կհաջողվի հաղթահարել խմբային փուլի արգելքը»,- Чемпионат.com-ը փոխանցում է Մոուրինյոյի խոսքերը:






































