Friday, 19 06 2026
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց

Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալը Տիմոշենկոյի վերաբերյալ բաց նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսին

Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը բաց նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ բացատրել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի շուրջ ստեղծված իրավիճակը:

Այս մասին ITAR-TASS-ին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամլո քարտուղար Մարգարիտա Վելկովան:

Նամակում Կուզմինը կոնգրեսմենների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ Տիմոշենկոն կասկածվում է 4 մարդու սպանությանն առնչություն ունենալու մեջ, ու ինքը պատրաստ է ամերիկյան կողմին ծանոթացնել Տիմոշենկոյի մեղավորությունը հաստատող փաստաթղթերի հետ:

Ուկրաինայի գլխավոր դատախազի առաջին տեղակալի դիմումը ԱՄՆ Կոնգրեսին պայմանավորված էր նրանով, որ այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսի սենատը Ուկրաինայի մասին բանաձև ընդունեց, որտեղ կոչ արեց Կիևի իշխանություններին ազատել Տիմոշենկոյին ու մյուս քաղբանտարկյալներին:

«Բանաձևի հիմքը կազմում է Տիմոշենկոյի հետ կապված իրավիճակը, որն ըստ իս՝ սխալ է ընկալվել որոշ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից: Մոլորության պատճառը անբավարար տեղեկացվածությունն ու միակողմանի գնահատականն է, որոնք ձևավորված են շահագրգիռ կողմի կողմից. Տիմոշենկոն մոլորության մեջ է գցել Սենատին՝ մատուցելով հատուկ ընտրված, միակողմանի տեղեկատվություն, որոնց հիմքում ընկած են միայն զգացմունքները, ոչ թե փաստերը»,- ասվում է նամակում:

Կուզմինը հիշեցրել է, որ «Տիմոշենկոյի գործում քննիչները հասել են ճշմարտությանը: Պահանջելով դադարեցնել ճշմարտության փնտրտուքները 4 մարդու սպանության հարցում՝ տարակուսանք է հարուցել մեր հասարակության մեջ: Միթե ամերիկյան իշխանությունը ցանկանում է ճշմարտության հաստատումը խոչընդոտել սպառնալիքներով՝ գործելով ուժի դիրքերից»:

Կուզմինը հայտնել է ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու պատրաստակամության մասին ու ներկայցնելու գոյություն ունեցող փաստաթղթերը, ինչպես նաև ամերիկյան ԶԼՄ-ներին պատմել գործի մասին:

«Ոչ մի կասկած չկա, որ 4 մարդու սպանության քրեական գործի դադարեցումը պահանջելը մեղք է Աստծո ու մարդկանց առաջ: Դրանով մենք այլ հանցագործություն կկատարենք՝ ցույց տալով նոր սերնդին, որ քաղաքական գործիչը, որը հասել է իշխանության, կարող է անպատիժ կատարել հանցագործություն, այդ թվում՝ սպանություն»,- ընդգծվում է նամակում:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը կասկածում է Յուլյա Տիմոշենկոյին ու ԱՄՆ-ում պատիժ կրող նախկին վարչապետ Պավել Լազարենկոյին Դոնեցկի օդանավակայանում 1996թ. խորհրդարանի նախկին պատգամավոր Եվգենի Շչերբանին, նրա կնոջն ու ևս երկու մարդու սպանության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում