Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության պարտությունը Վրաստանում հոկտեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում չի ազդի երկրի զարգացման վրա: Նման կարծիք է հայտնել Ուկրաինայի նախկին արտգործնախարար Վլադիմիր Օգռիզկոն:
«Եկեք չշտապենք այն հարցում, որ նախկին կուրսը թաղվել է: Որոշ ժամանակ Վրաստանը կշարժվի Սաակաշվիլու մատնանշած ուղով»,- ասել է Օգռիզկոն:
Կառավարության փոփոխումը չի ազդի երկրի զարգացման վրա, առավել ևս, որ նախագահը Վրաստանում մնում է ուժեղ քաղաքական ֆիգուր՝ ասել է նա 5-րդ ալիքի եթերում:
Նրա կարծիքով՝ չնայած Մոսկվան կօգտվի Իվանիշվիլու կոալիցիայի հաղթանակով, սակայն պետական մեքենան այլ ուղղությամբ շարժել չի կարող: Այս մասին տեղեկացնում է Korrespondent.net-ը:
«Բարեբախտաբար, Վրաստանի սոցիալական կայքում բարեփոխումներն այնքան հեռուն են գնացել, որ հիմա, ունենալով որոշակի հնարավորություններ, վրացական հանրությունը թույլ չի տալ հետ դառնալ ու շարժվել այլ ուղով»,-հավելել է Օգռիզկոն:









































