Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 100 հասցեի դիմաց իրար են բախվել Երևանի Ավանեսովի 15 շենքի բնակիչ, 21-ամյա Կարեն Սահակյանի վարած «Վազ 2107» մակնիշի 15 ԼԼ 825 համարանիշի և Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի բնակիչ 31-ամյա Արմեն Նավասարդյանի վարած «Մերսեդես» մակնիշի 33 PO 668 համարանիշի ավտոմեքենաները:
Գագիկ Շամշյանը shamshyan.com-ին հայտնել է, որ վթարի հետևանքով «Վազ 2107»-ի վարորդ Կ. Սահակյանը և նրա ուղևորներ՝ 18-ամյա Արթուր Ավագյանը, 28-ամյա Աղաս Վարդանյանը, 18-ամյա Աղաս Գևորգյանը, 20-ամյա Արթուր Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման վայր:









































