Իտալական «Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին լիովին վստահում է թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին:
«Ուզում եմ ասել, որ վստահում եմ Գալիանիին: Նա գիտի իր անելիքը, գիտի՝ ինչ է անում: Մամուլը երբեմն թյուր բաներ է գրում նրա ու մեր թիմի մասին: Սակայն այդ հոդվածները չունեն ոչ մի հենարան»,- ասել է Իտալիայի նախկին վարչապետը:








































