Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. մենք ապրում ենք խառն, անցումային և վերափոխման ժամանակաշրջանում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը «Կոչ հավակնության» վերտառությամբ ուղերձ է հղել:

Ուղերձում մասնավորապես ասվում է.

Ամեն տարի այս ժամանակ պետությունների առաջնորդները հավաքվում են ՄԱԿ-ի Նյու Յորքում գտնվող կենտրոնակայանում՝ գնահատելու աշխարհում տիրող իրավիճակը: Այս տարի օգտվեցի այս առիթից՝ ահազանգելու որպես մարդկային ընտանիք մեր բռնած ուղղության մասին:

Մենք ապրում ենք խառն, անցումային և վերափոխման ժամանակաշրջանում: Տարածվում են անապահովությունը, անհավասարությունը և անհանդուրժողությունը: Կառավարությունները մեծ և թանկագին միջոցներ են վատնում մահաբեր զենքերի վրա` միևնույն ժամանակ կրճատելով մարդկային զարգացմանն ուղղված ներդրումները: Իշխանության ղեկին գտնվող չափազանց շատ մարդիկ գիտակցաբար չտեսնելու են տալիս կլիմայի փոփոխության վտանգը: Քաղաքացիները տենչում են աշխատանք և արժանապատիվ կյանքի հեռանկար, բայց չափազանց հաճախ փոխարենը ստանում են անհամաձայնություններ և ձգձգումներ:

Առաջընթացի որոշ կարևոր քայլեր եղել են: 2000 թվականից ի վեր ծայրահեղ աղքատությունը կրկնակի կրճատվել է: Արաբական աշխարհում, Մյանմարում և այլուր ընթացքի մեջ են դեպի ժողովրդավարություն անցումային փուլերը: Աֆրիկայի տնտեսական աճը դարձել է աշխարհում ամենաարագը: Ասիան և Հարավային Ամերիկան կարևոր ձեռքբերումներ են արձանագրում:

Այնուամենայնիվ, մենք պետք է բարձրացնենք մեր հավակնությունների մակարդակը: Աղքատությունը և անհավասարությունը շարունակում են մոլեգնել: Էկոհամակարգերը հասնում են օրհասական վիճակի: Աշխարհի լավագույն փորձն անվիճելի է. մենք պետք է փոխենք ուղղությունը: Ահա թե ինչու աշխարհի առաջնորդներին կոչ եմ արել խթանել կայուն էներգետիկային, կրթությանը, սնուցմանը և կանանց ու երեխաների առողջությանն ուղղված նախաձեռնությունները: Տնտեսական ճգնաժամը պատրվակ չի կարող լինել հրաժարվելու այն հանձառություններից, որոնք վերաբերում են բոլոր մարդկանց անհրաժեշտ հիմնական կենսապայմանների ապահովմանը:

Տարածաշրջանային լարվածությունները ևս խորապես անհանգստացնող են: «Սահելի» ճգնաժամը չի արժանանում բավարար ուշադրության և աջակցության: Աղքատությունը, խոցելիությունը, երաշտը, ծայրահեղականությունը և մոլեռանդությունը ահռելի փորձությունների պատճառ են դառնում. զենք ձեռք բերելը դյուրին է, աշխատանք գտնելը՝ դժվար: Միջազգային հանրությունը պետք է համաձայնեցված մեծ ջանքեր գործադրի` հաղթահարելու այս տագնապալի իրավիճակը: Ճգնաժամը նաև ընդգծում է պարենային անվտանգության, սննդային տոկունության և սոցիալական ապահովության ցանցերն ուժեղացնելու կարիքը՝ հակազդելու համար գնային հաճախակի ցնցումներին, որոնք դարձել են նորմա: Ճիշտ ինչպես սենսորները և սեյսմոգրաֆները մեզ օգնում են նախապատրաստվել բնական աղետներին, նույնկերպ մենք պետք է անենք ավելին` բացահայտելու այն ծայրահեղ կարիքների ազդակները, որոնց բախվում են ամենաաղքատ և խոցելի մարդիկ:

Իրավիճակը Սիրիայում վատթարանում է օր օրի և դարձել է տարածաշրջանային աղետ՝ համաշխարհային բարդություններով: Մենք պետք է դադարեցնենք բռնությունը և զենքերի հոսքը երկու կողմերին և հնարավորինս շուտ ապահովենք Սիրիայի կողմից առաջնորդվող անցումային մի շրջան: Շարունակվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները հիմնականում կառավարության, բայց նաև՝ ընդդիմադիր խմբերի կողմից: Մեր պարտականությունն է վերջ դնել միջազգային հանցագործությունների անպատժելիությանը, Սիրիայում և այլուր, ու շոշափելի նշանակություն տալ պաշտպանելու պարտավորությանը:

Քանի որ փոփոխության քամիները արաբական աշխարհում և այլուր շարունակվում են, մենք պետք է հաղթահարենք պաղեստինցիների և իսրայելցիների միջև վտանգավոր փակուղին: Երկու պետությամբ լուծումը միակ կայուն տարբերակն է, թեպետ դրա հնարավորությունն էլ կարող է չլինել: Ես նաև դեմ եմ ինչպես ապալեգիտիմացման հռետորաբանությանը, այնպես էլ մի պետության կողմից մյուսի հանդեպ հնարավոր ռազմական գործողության սպառնալիքներին: Ցանկացած նման հարձակում կործանարար կլինի: Վերջին շաբաթների պատերազմի մասին աղաղակող խոսակցությունները անհանգստացնող են և պետք է մեզ հիշեցնեն խաղաղ լուծումների ու ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նկատմամբ լիակատար հարգանքի անհրաժեշտության մասին: Առաջնորդները պարտավոր են իրենց ձայնն օգտագործել լարվածությունը թուլացնելու համար` մթնոլորտը ավելի շիկացնելու և իրավիճակի փխրունությունը մեծացնելու փոխարեն:

Այս ամենն ավելի կարևոր է անհանդուրժողությամբ պայմանավորված մեծացած լարվածության պայմաններում: Վերջին շաբաթների ընթացքում ամոթալի մեծ անտարբերությունը հանգեցրել է արդարացված օրինախախտումների և չարդարացված բռնության: Խոսքի և հավաքների ազատությունները հիմնարար են, բայց այդ ազատություններից և ոչ մեկը բռնություն հրահրելու կամ իրականացնելու արտոնագիր չէ: Եկել է ժամը, որ պատասխանատու քաղաքական և համայնքային առաջնորդները գործի անցնեն: Չափավոր մեծամասնությունը չպիտի լինի լուռ մեծամասնություն:

Այսքան վտանգների պայմաններում ՄԱԿ-ը պետք է համընթաց քայլի իր գործողությունների բազմազանության հետ, որը ներառում է խաղաղությունը, զարգացումը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, աշխարհի կանանց և երիտասարդների իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը: Մարդիկ ՄԱԿ-ին չեն վերաբերվում ինչպես սոսկ մի հայելու, որ արտացոլում է բաժանված աշխարհը: Մենք պետք է հանդես գանք իբրև առաջնորդ, հույս և լուծումներ ապահովենք այն խնդիրներին, որ անհանգստացնում են մարդկանց օրվա ընթացքում և արթուն պահում գիշերները: Ոչ մի առաջնորդ, պետություն կամ հաստատություն չի կարող միայնակ ամեն ինչ անել: Բայց մեզնից յուրաքանչյուրը իր ձևով կարող է որևէ բան անել: Մենք պետք է մարդկանց մղենք առաջին պլան, ուղղենք մեր մեջքը և միջազգային համագործակցությունը բարձրացնենք հաջորդ մակարդակին: Ժամանակը մեր օգտին չէ, բայց միասին, որպես գործընկերներ, մենք կարող ենք դիմակայել այսօրվա փորձություններին և օգտվել կտրուկ փոփոխությունների ժամանակաշրջանի հնարավորություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում