Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նախորդ տարվա համեմատ սննդային թունավորման դեպքերը նվազել են

2011 թվականի համեմատ 2012-ին սննդային թունավորման դեպքերը նվազել են: «2012-ին գրանցվել է բոտուլիզմի 9 դեպք՝ 13 տուժածով, երկուսը՝ մահվան ելքով: 9 դեպքից 5-ը գրանցվել է մարզերում, իսկ 4-ը՝ Երևանում: Մահվան երկու դեպքը ևս գրանցվել է Երևանում՝ Արաբկիրում և Նոր Նորքում: 2011 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցվել է 18 դեպք՝ 29 տուժածով, որոնցից երեքը մահվան ելքով՝ 14-ից ցածր տարիքի երեխաներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սնուցման բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը: Նրա հավաստմամբ՝ մահվան երկու դեպքը տեղի է ունեցել բժշկի ուշ դիմելու պատճառով:

«Պահածոներից թունավորումները հիմնականում եղել են՝ վարունգի մարինադից, կարմիր և կանաչ պղպեղի պահածոյից, շուշանի թթվից, ծիծակի պահածոյից: Բայց առավել շատ հանդիպում են կարմիր պղպեղից թունավորումները»,- տեղեկացրեց մասնագետը: Նա նշեց նաև, որ թունավորումները գրանցվել են միայն տնային պայմաններում պատրաստված պահածոներից, գործարանային ոչ մի պահածոյից թունավորման դեպք չի գրանցվել:

Հունանյանի հաղորդմամբ՝ 2011 թվականի համեմատ սնկային թունավորման դեպքերը ևս նվազել են. «2011 թվականի այս նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցվել է սնկային թունավորման 18 դեպք՝ 40 տուժածով: Տուժածներից 3-ը եղել են 14-ից ցածր տարիքի երեխաներ: Այս տարի արձանագրվել է սնկային թունավորման 16 դեպք՝ 28 տուժածով, որոնցից 7-ը մինչև 14 տարեկան: Ո՛չ 2011-ին և ո՛չ էլ 2012-ին սնկային թունավորումից մահվան դեպք չի գրանցվել»:

«Գրանցվել է նաև խմբակային թունավորման մեկ դեպք՝ 11 տուժածով: Դեպքը տեղի է ունեցել հարսանիքի ժամանակ»,- հավելեց մասնագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում