Իրանական AirTour ավիաուղիները երկուշաբթի օրը Airbus ուղևորատար ինքնաթիռների գնման պայմանագիր կստորագրեն, ասել է ավիաընկերության ղեկավար Սիրուս Բախերին, հաղորդում է ILNA News-ը:
Նրա խոսքերով՝ ինքնաթիռներն Իրան կբերվեն 2013 թվականի փետրվարի 10-ին:
Ամեն ինքնաթիռ նախատեսված է 200 մարդու համար, ասել է նա, չճշտելով, թե ումից են նրանք պատրաստվում գնել ինքնաթիռները:
Իրանի քաղաքացիական ավիացիայի նախագահը ապրիլ ամսին հայտարարել էր, որ Իրանը պլանավորում է մեծացնել ինքնաթիռների քանակը և փոխարինել հին ինքնաթիռները նորերով:











































