Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այսօր քվեարկել է տանը: Նա գրանցված է Կրցանիսի 14-րդ ընտրատեղամասում, որտեղից էլ շարժական քվեատուփով եկել են Շևարդնաձեի մոտ: Այս մասին հայտարարել է Էդուարդ Շևարդնաձեի մամլո ծառայության ղեկավար Մարինա Դավիթաշվիլին:
Վերջինիս խոսքերով՝ Էդուարդ Շևարդնաձեն անձամբ է խնդրել շարժական քվեատուփը բերել իր մոտ: Նա հավելել է, որ Շևարդնաձեն քվեարկել է ժամը 09.20-ին՝ դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ այն, որ Շևարդնաձեն չի այցելել ընտրատեղամաս, չի նշանակում, թե նա հիվանդ է:








































