«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Էշլի Յանգը չհասցրեց մինչև «Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղի մեկնարկը հասնել «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ, քանի որ օգնություն էր ցույց տալիս վրաերթի ենթարկված 8-ամյա տղային:
27-ամյա կիսապաշտպանը մինչև բժիշկների ժամանումն օգնություն ցույց տվեց տղային:
«Երբ ես մոտեցա, տեսա, որ Էշլի Յանգը տուժածին օգնություն է ցույց տալիս: Տղայի գլուխն արյունոտ էր: Յանգը չէր շտապում լքել դեպքի վայրն ու շարունակում էր օգնել 8-ամյա տղային: Այդտեղ էր նաև տղայի հայրը»,- պատմել է ներկաներից մեկը:
The Sun-ը տեղեկացնում է, որ Յանգը մարզադաշտ հասավ այն ժամանակ, երբ «Յունայթեդ»-ը պարտվում էր 2:3 հաշվով:










































