Այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3.78 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 408.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.45 դրամ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնեցին Կենտրոնական բանկից, արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.84-ով և կազմել 407.09 դրամ:
Առևտրային բանկերը դոլարը վաճառում են 409-411 դրամով, գնում՝ 404.5-407.5 դրամով:








































