Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ռեալ»-ում ստեղծված իրավիճակը: Ֆուտբոլիստը հայտնել է «արքայական ակումբ»-ում իր կարգավիճակի և Ժոզե Մոուրինյոյի հետ փոխհարաբերությունների մասին:
«Աշխատում եմ «Ռեալ»-ում` երիտասարդական և երկրորդ թիմերի հետ: Ներկայումս փորձում եմ մարզչական որակավորում ստանալ: Իսկ ինչ վերաբերում է Մոուրինյոյին, մեր փոխհարաբերությունները չեն փոխվել»,- ասել է ֆրանսիացին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոուրինյոն հայտարարել էր, թե Զիդանը լքել ակումբը դեռևս ամռանը:








































