Ինչպես հայտնում է CNN գործակալությունը, WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի իրավաբանները Լոնդոնի բարձրագույն դատարանում բողոքարկել են նրան Շվեդիայի արդարադատությանը հանձնելու որոշումը:
Ջենիֆեր Ռոբինսոնը, որը Ասանժի իրավաբաններից մեկն է, հայտնել է, որ ավելի ցածր ատյանի կայացրած որոշումը բարձրագույնում բողոքարկելուց հետո այն կվերանայվի միայն երկու-երեք ամիս հետո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ասանժն անարդարացի է համարում իր դեմ կայացրած որոշումը Շվեդիա արտահանձնելու կապակցությամբ և հայտնում է, որ այն կարող է ընդունված լինել ԱՄՆ ճնշմամբ: Շվեդիայում նրան մեղադրում են սեռական հանցագործության մեջ, սակայն Ասանժն իր մեղքը չի ընդունում:
Այս մասին տեղեկացնում է lenta.ru կայքը: