Դախաու մահվան ճամբարի վառարանները պատկերող փազլներ են հայտնվել Amazon ինտերնետ-խանութի վաճառքում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին:
252 կտորից բաղկացած գլուխկոտրուկն արժե 24,99 դոլար, ընդ որում՝ Amazon-ի գերմանական կայքում այն հնարավոր չէ գնել: Նկարներում պատկերված է երկու վառարան, որոնք աշխատել են համակենտրոնացման դիակիզարաններում:
Amazon-ի ն երկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այդ խաղալիքների թույլատրելիության փաստը:
Ակտիվիստներն այդպիսի փազլների ի հայտ գալը համարել են ապտակ բոլոր նրանց, ովքեր հասցրել են ողջ մնալ այդ ճամբարներում: Որոշ գերմանացի քաղաքական գործիչներ ուշադրություն են հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդպիսի խաղալիքների վաճառքը չի կարող ծառայել Amazon-ի շահերին ու կոչ են արել դրանք հետ կանչել վաճառքից:










































