ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ ավելի քան 100 000 թուրք ուսանող է արտասահմանում սովորում, և ամեն տարի նրանք 4 միլիարդ դոլար են ծախսում ուսման համար:
Ուսանողների մեծ մասը արտասահման է գնում համալսարաններում սովորելու, մագիստրատուրայում ուսումը շարունակելու, ինչպես նաև լեզվի դասընթացների մասնակցելու նպատակով: Ուսանողները, որոնք ֆինանսական միջոցներ չունեն, ընտրում են «work-and-travel»-ը կամ արտասահմանում որակավորում ստանալը:
«Արտերկրյա ուսմամբ ամենից շատ հետաքրքրվում են Թուրքիայի երեք քաղաքների՝ Ստամբուլի, Անկարայի և Իզմիրի ուսանողները:
Վերջին ժամանակներում, սակայն, ուսման նկատմամբ հետաքրքրություն առաջանում է նաև այնպիսի շրջաններում, ինչպիսիք են՝ Գազիանթեփը, Կոնյան, Կայսերին, Էսկիշեհիրը և Բուրսան: Ինչ վերաբերում է ուսման ուղղությանը, ապա թուրք ուսանողները հաճախ ընտրում են կոմերցիոն ընկերությունների ղեկավարում, մարքեթինգ, ֆինանսներ, բժշկություն և ճարտարագիտություն:
Այն ուսանողները, որոնք ցանկանում են դառնալ բժիշկ, ատամնաբույժ կամ ինժեներ, սակայն չեն կարողանում համապատասխան բուհեր ընդունվել Թուրքիայում, մեկնում են Արևելյան Եվրոպայի և Սկանդինավյան երկրներ»,- պատմել է Deniz Akar-ը՝ IEFT տոնավաճառի գլխավոր մենեջերը:
Օտար լեզուների ուսումնասիրությունը շատ տարածված է Թուրքիայում:
Աշխարհում մոտ 4 միլիոն ուսանող սովորում է արտասահմանում՝ ուսման համար տարվա ընթացքում ծախսելով 150 մլրդ դոլար: Նման ուսանողների թիվը մինչև 2020-ը կաճի 8 մլն-ով:









































