Գերմանիայի առաջնության վեցերորդ տուրի շրջանակներում տեղի ունեցավ նաև «Բորուսիա Դորտմունդ» – «Մյոնխենգլադբախ» ֆուտբոլային առճակատումը: Տանտերերը շանս չտվեցին հյուրերին՝ վերջիններիս դարպասն ուղարկելով հինգ անպատասխան գնդակ: Այդպիսով՝ Գերմանիայի առաջնության գործող չեմպիոնը տպավորիչ հաղթանակ տարավ:
Գոլերը՝ 35ˊ Ռեուս, 40ˊ Սուբոտիչ, 70ˊ Ռեուս, 79ˊ Գունդոգան, 85ˊ Բլասշիկովսկի.











































