Չեխիայի նախագահի թիկնազորի պետ Իյրժի Սկլենկան հրաժարական է տվել:
Ինչպես հաղորդում են համացանցային լրատվամիջոցները` հրաժարականի դիմումը ներկայացվել է երկրի նախագահի դեմ կեղծ մահափորձից հետո:
Խրաստավա քաղաքում անծանոթը կարողացել է ոչ միայն առանց արգելքների մոտենալ չեխական պետության ղեկավարին, այլև նրան վրա ուղղել պլաստմասե ատրճանակ: Դրա հետ մեկտեղ ամենամոտ թիկնապահը կանգնած է եղել նախագահի հետևում և իմացել է պատահածի մասին հենց նրանից:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ նախագահը մասնակցում էր քաղաքում կամրջի բացմանը:
Ավելի ուշ անվտանգության աշխատակիցները ձերբակալել են հարձակվողին: Երկրի ղեկավարը չի տուժել:









































