Իրաքի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ ուրբաթ օրը Տիկրիտի բանտից ազատազրկվածների զանգվածային փախուստը հնարավոր է դարձել, քանի որ մի քանի բանտապահներ համաձայնության են եկել զինյալների հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրաքի ՆԳՆ-ի կարծիքով` բանտարկյալների հետ հանդիպումների ժամանակ նրանց հետ պայմանավորված անձինք բանտի տարածք զենք են տարել, որն էլ օգտագործվել է հարձակման ժամանակ:
Իշխանությունների հաղորդմամբ` հարձակման ընթացքում 16 ոստիկան է զոհվել: 75 բանտարկյալներ, որոնցից շատերը կապված են եղել «Ալ-Քաիդա» խմբավորման հետ, փախել են:
Տիկրիտում պարետային ժամ է հայտարարված:









































