«Ուդինեզե»-ի հարձակվող Անտոնիո դի Նատալեն բաց է թողել թիմի հերթական մարզումը: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` ֆուտբոլիստը վիճել է գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Գվիդոլինի հետ:
Վեճը տեղի է ունեցել մարզման ժամանակ` այլ ֆուտբոլիստների ներկայությամբ: Մեկ այլ վարկածի համաձայն` մարզիչն ու Դի Նատալեն վիճել են մարզիչների սենյակում` երբ նրանք մենակ են մնացել:
«Ուդինեզե»-ի հարձակվողը, հավանաբար, չի մասնակցի Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Ջենոա»-ի հետ հանդիպմանը: Ակումբը նաև «Անժի»-ի մրցակիցն է` Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:








































