Հարավայի Կարոլինայի տներից մեկում հայտնաբերվել է երկգլխանի օձ: Ընդ որում՝ երկրորդ գլուխն այն հատվածում է տեղակայված, որտեղ սովորական օձերի դեպքում պոչն է:
Այն իր չափսերով մեծ չէ, սակայն յուրաքանչյուր գլխի վրա կան առողջ աչքեր և լեզու: Կենդանուն հայտնաբերել են Սավաննա և Պրեսստոն Լոգանները: Երեխաների մայրը հարցազրույցում նշել է, որ գլուխներից մեկը ավելի մեծ էր, հավանաբար դա հիմնականն էր: Գլուխներից մեկը մի կողմ էր պտտվում, իսկ մյուսը հակառակ կողմ:
Երեխաները օձին տարել էին դպորց համադասարանցիների մոտ գլուխ գովալու համար, սակայն ուսուցիչներն այն վերցրել են նրանց ձեռքից և ուղարկել կենսաբանության ֆակուլտետ՝ տեսակը որոշելու համար: Պարզվել է, որ այն Virginia striatula տեսակի օձ է: Այն վտանգավոր չէ մարդկանց համար, դրա համար էլ կենդանին վերադարձվել է երեխաներին, ովքեր իրենց երկգլխանի հրեշիկի համար անուն են ընտրում:








































