Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բակրաձեն հայտարարել է, որ վրացիների միասնականությունը կանգնած է մեծ քննության առջև: Այս մասին հայտարարել է Բակրաձեն Թբիլիսիում Բ.Պաիչաձեի անվան ստադիոնում, որտեղ տեղի է ունենում Միասնական ազգային շարժման նախընտրական վերջին համագումարը:
«Մեր միասնականությունը կանգնած է կարևոր քննության առաջ: Այո՛, մենք միասին ենք, և մենք ուժեղ ենք: Այդ միասնականությամբ մենք ուժեղ ենք եղել անցած 8 տարիների ընթացքում: Այս ընտրությունը կարևոր է, քանի որ այս երկրում անհրաժեշտ է դեռ շատ բան անել: Երբ մենք ասում ենք՝ «ավելի շատ օգուտ ժողովրդին», դա կարգախոս չէ, այլ իրականություն է»:
Նրա խոսքերով՝ իրենց նպատակն է առաջ շարժվել, այլ ոչ թե հետ գնալ:








































