Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Ժառանգությունը» իր տեսակետներն է ներկայացրել ԵՄ հանձնակատարին

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երեկ երեկոյան «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը և ԱԺ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանդիպել են Հայաստան ժամանած ԵՄ Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Ողջունելով Ասոցացման, Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի շուրջ ընթացող Հայաստան-ԵՄ բանակցությունները, «Ժառանգության» ներկայացուցիչները ուշադրություն են հրավիրել Հայաստանում քաղաքական ու տնտեսական կյանքի իրական ժողովրդավարացման, մենաշնորհների և համակարգային կոռուպցիայի վերացման անհրաժեշտության վրա: 2013թ. նախագահական ընտրություններին ընդառաջ կարևորվել են թեկնածուների համար մրցակցային հավասար պայմանների ապահովումը, ընտրական գործընթացի շեշտակի բարելավումը:

«Ժառանգության» գլխավոր քարտուղարը անդրադարձավ 2012թ. մայիսին Բաքվում կայացած EURONEST վեհաժողովին, որտեղ դրսևորված հանդուրժողականությունը Ադրբեջանի նախագահի հակահայ պահվածքի հանդեպ հնարավոր դարձրեց հետագայում ցմահ դատապարտյալ Ռ. Սաֆարովի արտահանձնումը Ադրբեջանին, ինչն ի սկզբանե ուղղված էր տարածաշրջանում լարվածության շիկացմանը: Սաֆարյանը ԵՄ հանձնակատարին կոչ արեց իբրև կատարվածի արձագանք խստացնել Բաքվին առաջադրվող պահանջները ԵՄ-Ադրբեջան ասոցացման բանակցություններում և հասնել վարչակազմի միջազգային հաշվետվողականության:

Ռ. Սաֆարովի շուրջ կատարվածն անհնար է դարձրել Արցախի` թեկուզ մեկ օր գոյությունը Ադրբեջանի կազմում, նույնիսկ մինչև ԼՂ կարգավիճակի վերջնական որոշում. «Ոչ մի հայ գեթ մեկ գիշեր չի կարող քնել Ադրբեջանի սահմաններից ներս, երբ գիշերը քնած հայ սպային կացնահարող ադրբեջանցի մարդասպանը հերոսացվում է Ալիևի ու նրա վարչախմբի կողմից»,- ընդգծել է Ստյոպա Սաֆարյանը:

ԵՄ հանձնակատարի հետ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում